ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը
15.06.2015 | 15:58

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված՝ լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։ «Նրա հետ աշխատում են քննիչները, նա այժմ ցուցմունք է տալիս, պայմանագրային զինծառայող է, սակայն անունը հրապարակել չենք կարող»,- ասաց նա` նշելով, որ այլ նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդել։ Հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ